Ներքին 2 տարի առաջ - 23:27 08-08-2024

Ինչպե՞ս շարունակել Արծվաշենի վերադարձի համար պայքարը․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է,

«Ուղիղ 32 տարի առաջ հանձնվեց (փոխանակվեց) ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:

Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հանրությանը հիշեցնել, որ Տեր-Պետրոսյան Լևոնն իր վրա է վերցրել Արծվաշենի «փոխանակման» պատասխանատվությունը:

Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հիշեցնել, որ Տեր-Պետրոսյան Լևոնը փաստացի չի ցանկանում կրել ստանձնած պատասխանատվությունը:

Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հիշեցնել, որ ՀՀ բոլոր ղեկավարները խորապես թքած են ունեցել մեր Հայրենիքի մի մասնիկի վրա:

Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հիշեցնել, որ Փաշինյան Նիկոլն արծվաշենցիներին «չուզող, չուզող հարևան» անվանեց:

Անիմաստ է ապացուցել նաև, որ առանց Արծվաշենի Հայաստանի վրա չի կարող տարածվել ՀՀ իշխանությունների կողմից այդքան սիրված Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես նաև չի կարող գործել ՀՀ Սահմանադրությունը:

Անընդհատ կրկնելով այդ ամենը ոչինչ չենք փոխում:

Ունենք փաստ` Հայրենիքի մի մասը չկա: Մնացյալ Հայրենիքն, ի դեմս հայազգի բնակչության մեծ մասի, պաշտոնական Երևանի և Սփյուռքի, Արծվաշենն անուշադրության է մատնել:

Արծվաշենի վերադարձի խնդիրն այդպես էլ չմտավ հանրային օրակարգ:

Ինչպե՞ս շարունակել Արծվաշենի վերադարձի համար պայքարը:

Նախ՝ փաստենք, որ Հայաստանը, գոնե` դե յուրե, իշխանություն ունի: Այսինքն, Արծվաշենի վերադարձի համար պայքարն ուղղակի փոխկապակցված է ՀՀ իշխանության «դիրքորոշման» հետ: Այլ կերպ ասած` Արծվաշենի վերադարձի համար ՀՀ իշխանությանն անհրաժեշտ է աշխատեցնել:

Իշխանությանն աշխատեցնելու համար մարդկային, գաղափարական, նյութական ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչպես նաև կրեատիվ առաջարկներ և գործելաոճ:

Ինչպես նախկինում, հետայսու ևս պատրաստ եմ ուժերիս չափով համապատասխան գործել, սակայն ...
Լավ կլիներ, որ նշված ձևաչափերով աջակիցներ ունենայի: Եթե չունենամ, էլի ոչինչ:

Ուղղակի շտապել է պետք, քանզի Արծվաշենի վերադարձը պետք է ապահովվենք Արծվաշենը տեսած սերնդի օրոք: Սա է խնդիրը:

Անընդհատ աշխատելու դեպքում` կհաջողենք»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում