Ներքին 2 տարի առաջ - 16:00 08-08-2024

Սահմանադրության փոփոխության հարցը  Գևորգ Պապոյանի ինտելեկտի և իրավասությունների տիրույթում չէ․ Էդգար Ղազարյան

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել Սահմանադրությունը։

Oragir.News-ը կապ հաստատեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ, ում կարծիքով Սահմանադրության փոփոխության հարցը Գևորգ Պապոյանի ինտելեկտի և իրավասությունների տիրույթում չէ։

«Քանի որ Գևորգ Պապոյանը վերջերս Շիրակի մարզում զբաղվում էր մկների, կրծողների դեմ պայքարով, կարծում եմ, որ իր ինտելեկտի և իրավասությունների տիրույթում չի քննարկել հարցեր, որոնց հետ ինքը ինտելեկտուալ հասանելիություն չունի։ Լավ կլինի Գևորգ Պապոյանը շարունակի ներկուսակցական պայքարի միջոցառումները»,- ասաց նա։

Հարցին, թե Սահմանադրության փոփոխությունից հետո, ո՞րը կլինի Ադրբեջանի հաջորդ պահանջը, քաղաքական գործիչը պատասխանեց․
«Եթե փոխվի Սահմանադրությունը այնպես, ոնց պահանջում է Ադրբեջանի նախագահը և կառավարությունը, այսինքն՝ Սահմանադրությունից հեռացվի անկախության հռչակագիրը այդպիսով այլևս Ադրբեջանի նոր պահանջի անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ դրանով Հայաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ և Ադրբեջանը կզավթի Հայաստանը այնպես՝ ինչպես զավթել է Արցախը»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ չնայած նախարարի այս հայտարության, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում վերահաստատել է իր ղեկավարի հայտարարությունն առ այն, որ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։
Հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մինչև 2026 թվականի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել՝ ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, որ Հայաստանի վարչապետն այս հարցը քննարկել է նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ «Հիմա նա ուզում է փաստարկ առաջ քաշել, որ սա քաղաքականապես շատ բարդ գործընթաց է և որ Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թվականին։ Շատ լավ, դա ևս տարբերակ է, բայց արտաքին աշխարհը պատրա՞ստ է այդքան սպասել, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։ Եթե Հայաստանը ցանկանում է մշակել նոր Սահմանադրություն, դա իր ներքին գործն է և իրավունքը, խոսքը՝ նախաբանը փոխելու մասին է: Դա չի պահանջում տարիների քննարկում»,- ասել է Ամիրբեկովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում