Արտաքին 2 տարի առաջ - 23:58 02-08-2024

ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել ընդդիմության թեկնածուին

Միացյալ Նահանգները Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսին՝ վկայակոչելով Ազգային ընտրական խորհրդի «լուրջ սխալները» քվեաթերթիկների մշակման ժամանակ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, որը հրապարակել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին։ ԱՄՆ Պետքարտուղարությունը սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի ընտրական հանձնաժողովները, որոնք չնայած միջազգային հանրության խնդրանքներին, ընտրատեղամասերի մեծ մասի արդյունքները չեն ներկայացրել։ Գրում է DW-ն։

Ազգային ընտրական խորհուրդը, որը վերահսկվում է Վենեսուելայի կառավարության կողմից, պաշտոնապես ընտրություններում հաղթող է հռչակել երկրի կառավարող Նիկոլաս Մադուրոյին։ Ըստ այդմ՝ ավտորիտար քաղաքական գործչին աջակցել է ընտրողների 51,2 տոկոսը։ Միջազգային դիտորդական առաքելություններին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, հիշեցնում է epd գործակալությունը։

Բլինկենը նշել է, որ ընդդիմությունը հրապարակել է քվեաթերթիկների ավելի քան 80 տոկոսը, որոնք ստացվել են ուղղակիորեն Վենեսուելայի ընտրատեղամասերից։ «Այս քվեաթերթիկները ցույց են տալիս, որ Էդմունդո Գոնսալես Ուրուտիան ստացել է ձայների մեծամասնությունը այս ընտրություններում անհաղթահարելի տարբերությամբ», - ասել է Պետքարտուղարության ղեկավարը։ Ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝ Էդմունդո Գոնսալեսին աջակցել է ընտրողների մոտ 73 տոկոսը։

«Մենք շնորհավորում ենք Էդմունդո Գոնսալես Ուրուտիային հաջող ընտրարշավի կապակցությամբ: Այժմ ժամանակն է, որ վենեսուելական կուսակցությունները սկսեն քննարկել իշխանության հարգալից, խաղաղ անցումը՝ Վենեսուելայի ընտրական օրենքներին և Վենեսուելայի ժողովրդի ցանկություններին համապատասխան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը, հավելելով, որ Վաշինգտոնը «լիովին աջակցում է Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի վերականգնման գործընթացին և պատրաստ է միջազգային գործընկերների հետ միասին դիտարկել դրա հետագա զարգացման ուղիները»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին