87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 2 տարի առաջ - 22:30 31-07-2024

Բնակարան, ամառանոց, 3 հողամաս, 32 մլն դրամ եկամուտ. Անահիտ Ավանեսյանի և ամուսնու ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մամուլն այսօր գրել էր, որ նախօրեին իշխանական մի խմբով նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկության հարցը։

Թեպետ Oragir.News-ի հետ զրույցում իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր նշել էր, որ ինքը նման քննարկումների մասին տեղյակ չէ, սակայն, հաշվի առնելով մամուլում պարբերաբար այս թեմայով կատարվող հրապարակումները, ենթադրում ենք, որ Ավանեսյանի գլխին սև ամպեր են կուտակվում, և վերջինս շուտով հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին։

Oragir.News-ն այսօր ուսումնասիրել և իր ընթերցողներին է ներկայացնում Անահիտ Ավանեսյանի և նրա ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի տարեկան հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանը 2018-ի իշխանափոխությունից հետո զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի, 2020-ի մայիսի 11-ից՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ արդեն 2021-ի հունվարի 18-ին վերջինս նշանակվել է նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է 1 ամառանոց՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում և 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, երկուսն էլ համատեղ սեփականությամբ։ Ամառանոցը Ավանեսյանը ձեռք է բերել 2005, բնակարանը՝ 2014 թվականին։ Տարեվերջին նախարարի անշարժ գույքը ամբողջովին պահպանվել է։

Անահիտ Ավանեսյանը շարժական գոււյքի բաժնում հայտարարագրել է 2012 թվականի արտադրության FORD մակնիշի մեքենա, որը նա գնել է 2015 թվականին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Վերջինս 1 մլն դրամ արժեքով բաժնեմաս ունի մի ընկերությունում, որը ձեռք է բերել 2011 թվականին։

Ավանեսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2.101.880.5 դրամ և 73.52 եվրո, որից տարեվերջին պահանվել է միայն 73.52 եվրոն։ Կանխիկ դրամ նախարար Ավանեսյանը չի հայտարարագրել։

Անահիտ Ավանեսյանի տարեկան եկամուտները կազմել են 30.111.378 դրամ, որից 18.118.378 դրամը ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացած աշխատավարձն է, 12.000.000 դրամը՝ Աբովյան 39 ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը։

Նշենք, որ «Աբովյան 39» ՍՊԸ–ն զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․-ից ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաև Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը և մայրը՝ Մարգուշ Վարդանյանը:

Վերջինս առևտրային բանկերից մեկում ունեցել է նաև 40.035 դոլար ավանդ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Նախարարի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 3 հողամաս՝ 3-ն էլ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Հայտարարագրի համաձայն՝ 3 հողամասերն էլ վերջինս ձեռք է բերել 2007 թվականին ապրիլի 17-ին։ Հողամասերը տարեվերջին նույնությամբ պահպանվել են։

Ստեփան Ավանեսյանը որպես շարժական գույք հայտարարագրել է 2010 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2015 թվականից։ Այս ավտոմեքենան նույնպես տարեվերջին պապանվել են։

Վերջինս 6680 դրամ արժեքով բաժնեմաս ունի ունի մի ընկերությունում, որի անունը չի նշվում։

Ստեփան Ավանեսյանի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1.250.000 դրամ և 4550 դոլար, որը տարեվերջին հասել է՝ 1.600.000 դրամի և 5000 դոլարի։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին գումար չի եղել, իսկ տարեվերջին եղել է 428,209.5 դրամ։

Նա տարվա ընթացքում 100 հազար դոլար ընհանուր արժեքով 2 փոխառություն է հանձնել, որոնք տարվա ընթացքում վերադարձվել են։

Անահիտ Ավանեսյանի ամուսնու տարեկան եկամուտը կազմել է 1.875.500 դրամ, որը «ՀԱՐԹՏԵՔ» ընկերությունից ստացած աշխատավարձն է։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
13:36 Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին