Արտաքին 2 տարի առաջ - 22:19 28-07-2024

Ֆրանսիան, Նորվեգիան և Բելգիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Լիբանանը

Բելգիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունները Լիբանանում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել երկիրը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների վրա և քաղաքացիներին խորհուրդ է տվել հետաձգել Լիբանան, Իսրայել և Պաղեստին ուղևորությունները։

Բելգիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտում հրթիռի հարվածից հետո խորհուրդ է տրվում չմեկնել Իսրայել, Երուսաղեմ և պաղեստինյան տարածքներ, ինչպես նաև Լիբանան։ Բելգիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել Լիբանանը, պարզաբանում է հրատարակությունը։

Նմանատիպ հայտարարություն է տարածել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Եթե անվտանգային իրավիճակը վատթարանա, երկիրը լքելը կարող է չափազանց դժվար լինել։ Այս իրավիճակում Նորվեգիայի իշխանությունների՝ Լիբանանում գտնվող Նորվեգիայի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը չափազանց սահմանափակ կլինի»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Երեկ՝ հուլիսի 27-ին, Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների մի մասը Լիբանանի տարածքից ենթարկվել է հրթիռակոծության։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գոլանի բարձունքներում զոհվել է 12 մարդ։ Իսրայելն ասում է, որ հարվածները հասցվել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից՝ օգտագործելով իրանական հրթիռներ։ Ինքը՝ շարժումը, հերքում է իր մասնակցությունը հարձակումներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը