Ներքին 2 տարի առաջ - 16:55 27-07-2024

Փաշինյանի թիկնապահները Փաշինյանից շուտ են հասել համերգին

Oragir.News-ն արդեն տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ և ՔՊ-ական այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գյումրիում է։

Փաշինյանի այցով պայմանավորված երթևեկությունը կաթվածահար է քաղաքում, բացի այդ Շիրակի մարզի ամբողջ ոստիկանական ստորաբաժանումները ուժեղացված հսկողություն են իրականացնում քաղաքի տարբեր հատվածներում, որոշ փողոցներ էլ՝ միակողմանի փակ են։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ`Գյումրիի կենտրոնում Երևանից բերված կարմիր բերետավորներն ուժեղացված հսկողություն են իրականացնում, հատկապես այն հատվածներում, որտեղ ՔՊ-ական վերնախավն է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Փաշինյանը ժամը 17։00-ի սահմաններում Գյումրու Ասլամազյան քույրերի թանգարանում մասնակցելու է ցուցադրության, այնուհետև տեղի է ունենալու համերգ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փողոցը, որտեղ գտնվում է Ասլամազյան քույրերի թանգարանը, միակողմանի փակ է, իսկ հարակից տարածքում ուժեղացված հսկողություն է իրականացվում, կարծում ենք, որ թանգարանում իսկապես սպասում են կառավարության ղեկավարին։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը