Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:19 07-06-2024

Ականջակալներով թիկնապահները Փաշինյանի հետ հեծանիվ են քշում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ քաղաքացների հետ վաղ առավոտյան հեծանիվ է վարել։ «Այսօր մենք 12 կմ հեծանվաերթ արեցինք Երևանի փողոցներում, շատ հաճելի էր։ Կարծես՝ կան նախադրյալներ, որ սա կդարձնենք շարունակական։ Չեմ ասում ավանդական, ավանդականը շատ ամբիցիոզ է հնչում, բայց այն, որ կլինի շարունակական, այսօրվա մասնակիցները կարծես թե համաձայն են»,- կիսվելով քաղաքացիների հետ առաջին հեծանվային զբոսանքի տեսանյութով՝ ասել էր Փաշինյանը։

«Էս ինչքան մարդ ա եկել»,- զարմացել էր Փաշինյանը, այն դեպքում, երբ ներկաներից և ոչ մեկն անծանոթ դեմք չէր, հիմնականում՝ թիմակիցներ։ Նրանց շարքում էին ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Փաշինյանի վարորդ Ամիգո Ղուկասյանը, Փաշինյանի տիկտոկյան էջը վարող «Դավ Ռուպրը»։ Զավեշտալի էր նաև փաստը, որ Փաշինյանի հետ հեծանիվ էին վարում նրա թիկնապահները, ովքեր սաղավարտների տակ ևս կրում էին ականջակալները։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա