Ներքին 2 տարի առաջ - 17:30 24-07-2024

ԵՊՀ ռեկտորի դրամաշնորհները համալսարանի բյուջեում արտացոլվա՞ծ են․ մայր բուհը խորիմաստ լռում է

Oragir.News-ը շաբաթներ առաջ իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ չնայած Երևանի պետական համալսարանը մշտապես դժգոհում է իր սահմանփակ ֆինանսական միջոցներից, սակայն բուհի ղեկավարությունը՝ ի դեմս ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, սուղ միջոցների պայմաններում տարբեր համալսարանականների առատորեն դրամաշնորհներ է շռայլել։ Դրամաշնորհները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 9-ից 29 միլիոն դրամի սահմաններում, վերաբերում են ամենատարբեր թեմաների՝ հումանիտարից մինչև բնագիտական։

Նախորդ գրառմամբ լավատեսորեն ակնկալել էինք, որ մայր բուհի ուսանողների վճարած վարձերից գոյացած միջոցներից շռայլորեն հատկացված գումարները չեն վատնվի, կծառայեն իրենց նպատակին և իրապես կնպաստեն ԵՊՀ-ում կրթության որակի բարձրացմանը։ Բացի այդ, հույս էինք հայտնել, որ մայր բուհի ուսանողները կիրազեկվեն նաև, թե իրենց իսկ վճարած գումարներից հատկացված այս դրամաշնորհներով ինչ արդյունքներ են արձանագրվել, եթե իհարկե այդպիսիք այնուամենայնիվ կարձանագրվեին։

ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի շռայլած դրամաշնորհները մեր ընթերցողներին ներկայացնելու հետո Oragir.News-ը փորձեց պարզել՝ դրանք արտացոլված են եղել մայր բուհի տարեկան բյուջեում (եկամուտների և ծախսերի նախահաշիվ), թե՞ ոչ, սակայն բուհի փաստաթղթերի պաշտոնական http://documentation.ysu.am կայքում մեզ չհաջողվեց գտնել համալսարանի տարեկան բյուջեն։ Ավելին կայքում բացակայում էին նաև նախորդ տարիների բյուջեները, այնտեղ տեղադրված էին միայն ԵՊՀ բյուջեն հաստատելու վերաբերյալ որոշումները, ինչը օրենքի կոպիտ խախտում է։

Oragir.News-ը հուլիսի 3-ից սկսած՝ 3 շաբաթ շարունակ փորձեց կապ հաստատել Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ՝ հասկանալու համար, թե հատկացված դրամաշնորհները համալսարանի բյուջեում արտացոլված եղե՞լ են, թե՞ ոչ, ինչպես նաև ինչո՞ւ մայր բուհի այս և նախորդ տարիների բյուջեն օրենքով սահմանված կարգով համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված չէ, սակայն շաբաթներ շարունակ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Անշուշտ ԵՊՀ-ն արդյունավետ կառավարման և թափանցիկ գործելաոճի յուրօրինակ մաստեր կլաս է ցուցադրում, ինչին կնախանձեին անգամ աշխարհի լավագույն բուհերը, որոնց ցանկում ԵՊՀ-ին այդպես էլ չի հաջողվում ընդգրկվել։

Ենթադրում ենք, որ հանրությունից և իր ուսնաողներից իր բյուջեն ամեն գնով թաքնելու ԵՊՀ-ի ՔՊ-ական ղեկավարության միտումը վկայում է այն մասին, որ դրանում առկա են բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ, այլապես համալսարանը օր առաջ կշտապեր դա հրապարակել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը