Ներքին 2 տարի առաջ - 22:48 23-07-2024

Ծխախոտը 300 է եղել, հիմա 500 է, բայց վաճառում են 610-ով․ քաղաքացին լսել է, որ Սամվել Ալեքսանյանինն է

Տուրիզմի փորձագետ, լրագրող Բագրատ Մովսեսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Հայաստանի Հանրապետությունում՝ ծխախոտի շուկայում գործող ոչ վերահսկելի իրավիճակի մասին․

«Նիկոլի Հայաստանում 500 դրամ սիգարետի վրա (գինը տուփի վրա նշված է) խանութներում ավելացնում են 110 դրամ։ Ընդ որում՝ սիգարետը տալիս են սեղանի տակից»։

Oragir.News-ը կապ հաստատեց օգտատիրոջ հետ՝ պարզելու դեպքի մանրամասները։ Բագրատ Մովսեսյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ Հ․ Քոչար փողոցի վրա գործող խանութներից մեկում, որի անունի դաշտում փակցված է MARKET բառը, ծխախոտի տուփի վրա նշված գնից 110 դրամով ավել արժեքով իրեն ծխախոտ են վաճառել․

«Դեռ մեկ տարի առաջ նույն ծխախոտը վաճառվում էր 300 դրամով, հիմա տուփի վրա գրված գինը 500 դրամն է։ Երբ վաճառում են 510 դրամով, դա դեռ ընդունելի է, բայց երբ նույն ծխախոտը վաճառում են 610 դրամով, չեմ հասկանում։ Ընդ որում՝ ուզածս ծխախոտը ցուցադրվածների շարքում չկար, իսկ երբ այդ գնի վերաբերյալ փորձեցի պատճառը ճշտել, ասացին, որ իրենք այդքանով են վաճառում։ Նկատել եմ՝ նման թանկացումներ կան նաև Գառնիում, Կապանում, Դիլիջանում, Սևանում»։

Քաղաքացու խոսքով՝ իր նշած ծխախոտը տեղական արտադրության է, որը տարբեր խանութներում տարբեր արժեքներ ունի․

«Եթե կարելի է արտասահմանյան արտադրության ծխախոտի գնային տատնումները բացատրել դրսի տատանումներով, տեղականի դեպքում՝ անհասկանալի է։ Ընդ որում՝ թանկացումը ոչ թե համընդհանուր է, այլ որոշ տեղերում, փաստացի, մինչև 110 դրամով ավել է։ Որոշ մարդիկ այս ծխախոտի արտադրանքը վերագրում են Սամվել Ալեքսանյանին, ինչը պարզ չէ, վիճելի է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը