Ներքին 2 տարի առաջ - 20:19 23-07-2024

Նորածնի անկետայում արդեն կա «չորոշված սեռ» գրությունը․ ԱՆ պարզաբանումը

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ բժշկական հաստատություններից մեկն իրեն տրամադրել է բժշկական թերթիկ՝ ավելի կոնկրետ նորածնի փոխանակման քարտ, որտեղ գրված է․ «Երեխայի սեռը՝ արական/իգական/որոշված չէ»։

Օգտատերը հայտնեց, որ նորածնի փոխանակման քարտը իրեն տրամադրել են այսօր Էրեբունի ԲԿ-ից։

Oragir.News-ը կապ հաստատեց Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրենի հետ, ով հայտնեց, որ այս հարցով զբաղվում է Առողջապահությա նախարարությունը։

Oragir.News-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ, որոնց հիմնավորմամբ՝ կա հիվանդություն, որի պատճառով երեխայի սեռը կարող է պարզվել ծնունդից մի քանի ամիս անց։

«Կա հիվանդություն, որը երեխայի ծնունդից որոշ ժամանակ հետո է պարզում երեխայի այդ օրգանի հետ կապվածը։ Դրա մասին հրապարակումներ ենք արել, անվճար դեղորայք ենք տրամադրում, սքրինինգ ենք անում։ Տղայի և աղջկա օրգանի անհստակությամբ են ծնվում հաճախ, որը բուժելի է և մինչև 3 ամսականը սքրինինգի միջոցով կարգավորվելու է։ Նման դեպքեր ունենում ենք։

Եթե բժիշկը գրի իգական, կարող ա երկու ամիս հետո պարզվի, որ արական է։ Դա համարվում է հիվանդություն, բայց դա 100%-անոց բուժվող պրոցես է, կար ընթացքում օրգանը ակնհայտ երևալու է։ Այդ ժամանակ նոր գնալու և գրելու են սեռը»,-եզրափակեց Առողջապահության նախարարությունը։

ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչությունից պարզաբանեցին, որ լինում են դեպքեր, երբ ծննդյան պահին և առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր չի լինում ըստ արտաքին սեռական օրգանների որոշել երեխայի սեռը։ Օրինակ՝ կեղծ կամ իսկական հերմոֆրոդիտիզմի ժամանակ։ Եվ կարիք է լինում լրացուցիչ հետազոտություններ, մասնավորապես գենետիկ, հորմոնալ, արտաքին և ներքին սեռական օրգանների հետազոտություններ։ Այս գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում, և միայն այս հետազոտություններ արդյունքների համադրումից հետո է հնարավոր ճշգրիտ որոշել երեխայի սեռը։

Առողջապահության նախարարության հիմնավորումից զատ վստահ կարող ենք ասել, որ մամուլում և սոցցանցերում քաղաքացիների տեսակետն այն է,որ սա Արևմուտքի պահանջն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը