Արտաքին 2 տարի առաջ - 20:00 22-07-2024

Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ․ թուրք վերլուծաբան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընթացող նախագահական ընտրապայքարը և դրա շուրջ ծավալվող զարգացումները իրենց ուղղությամբ են կենտրոնացրել աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում Թուրքիայի քաղաքական և փորձագիտական դաշտի ուշադրությունը։

Թուրքական ընդդիմադիր T24 լրատվականի վերլուծաբան Գյուլսեն Սոլաքերը «Ի՞նչ է սպասվում Թուրքիային, եթե Թրամփը նորից ընտրվի» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Սոլաքերը վերլուծել է, թե ինչպես կդասավորվեն Թուրքիայի հարաբերություններն Ռուսաստանի ու Չինաստանի հետ, եթե ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվի Դոնալդ Թրամփը։

Գյուլսեն Սոլաքերը շեշտել է՝ չպետք է մոռանալ, որ Թրամփն առևտրային պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան դեռևս մեծ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ ալյումինի և պողպատի արտահանման հարցում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում։

«Սրանք այն սահմանափակումներն են, որոնք դրվել էին Թրամփի օրոք: Եթե Թրամփն ավելի խիստ կեցվածք բռնի, ապա համաշխարհային առևտուրը և Չինաստանի հարցը կտուժի, և Թուրքիայի համար կարող են առաջանալ լրացուցիչ դժվարություններ»,- նկատել է նա։

Հեղինակը միևնույն ժամանակ նշել է, որ այս պայմաններում չպետք է ակնկալել, որ Թուրքիան կդառնա ամերիկյան վարչակազմի նետերի թիրախը։

«Քանի որ Թրամփն անձամբ հակված է ավելի սերտ և չափավոր երկկողմ հարաբերություններ պահպանել Պուտինի նման ավտորիտար առաջնորդների հետ, թուրք-ռուսական հարաբերությունները չեն դառնա որպես հիմնական խնդիր»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի