Ներքին 2 տարի առաջ - 13:23 22-07-2024

Ավինյանն անդրադարձել է Մաշտոցի պողոտայի ծառերը վնասելու աղմկահարույց տեսանյութին

Օրեր առաջ տեսանյութ էր տարածվել սոցկայքերում, որտեղ ինչ-որ անձնավորություն անհասկանալի նյութ էր լցնում ծառերի տակ: Այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած այս միջադեպին, նշեց, որ մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվություն:

«Եթե խոսքն այն ծառատեսակներին վնաս տալու մասին է, որոնք Մաշտոցի պողոտան են գեղեցկացնում, ամենավատ հանցագործություններից մեկն է, որ կարող է մարդու մտքով անցնել։ Հետևապես բոլոր երևանցիներին կոչ ենք անում՝ նմանատիպ դեպքերի արձանագրման դեպքում դիմել մեզ, դիմել ոստիկանություն, որովհետև դա ուղղակի անթույլատրելի է, և պատժվում է օրենքով»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք՝ Մաշտոցի պողոտայում օրեր առաջ քաղաքացիները նկատել էին, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան