Ներքին 2 տարի առաջ - 11:53 22-07-2024

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. ՀԾԿՀ-ն դրական է գնահատել առաջարկը

Կլիմայի փոփոխության բերումով անձրևների քանակը որոշակիորեն ավելացել է, և որոշ խնդիրներ սրվել են: Այդ մասին Երևանի քաղաքապետտարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի խնդիրներին:

Քաղաքապետը նշեց, որ նախընտրելի էր՝ այսօր լսեին «Վեոլիա ջուր» ընկերության զեկույցը խնդիրներին մասին, նաև հավելեց, որ պայմանավորվածություն կա ընկերության հետ, որպեսզի ներկայացվեն հասցեները, որտեղ իրականացվում են սպասարկման աշխատանքներ:

Անդրադառնալով թեմային՝ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը խոսեց հեղեղատարների մաքրման խնդիրներից:

«Մաքրման հետ կապված՝ կուզեմ ձեզ հետ անկեղծ և ուղիղ խոսել. ունենք որոշ վերապահումներ, որովհետև այն քանակը, որ ներկայացվում է, և այդ հատվածներում այդ քանակից հետո աղբերի կույտերն այդ քանակին համապատասխան չենք նկատում։

Մինչև անձրևների սկսվելը Կենտրոն վարչական շրջանի մի քանի հասցեներում տարբեր խնդրահարույց հատվածներ ենք ներկայացրել և խնդրել ենք, որ աշխատանքները նույնպես արագացվեն այնպիսի ինտենսիվությամբ, ինչպես կատարվեց 1 ամիս առաջ»,- ասաց նա։

Քաղաքապետը հանձնարարեց ունենալ որոշ տեխնիկա, որ անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանն էլ կարողանա նման աշխատանք իրականացնել:

«Խնդրում եմ պլանավորել հաջորդ տարվա համար»,- հանձնարարեց Ավինյանը։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն իր հերթին որոշ մանրամասներ հայտնեց փոխվարչապետի հետ՝ այս թեմայով խորհրդակցությունից՝ նշելով, որ ներկայացվել են ջրի ծավալների կորուստների, ճնշման, գրաֆիկի պահպանման հետ կապված խնդիրները, հեղեղատար համակարգի խնդիրը, նաև խոսվել է կապիտալ ծախսերի անհրաժեշտության մասին, որի կարիքն ունի մայրաքաղաքը:

«Հիմնական խնդիրը եղել է ձեր այն առանցքային առաջարկությունը, որ այս ամենը կդառնա իրողություն, եթե վերանայվի «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը։ Այս անհրաժեշտությունը զգացվել է այդ խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է փոխվարչապետի կողմից, որ բոլոր կողմերը ներկայացնեն առաջարկություններ, ներառյալ քաղաքապետարանը։ Մեր առաջարկությունները 6 կետով ուղարկվել են ձեր ստորագրությամբ, սպասում ենք նորից կրկնակի քննարկման ՀԾԿՀ-ի հետ»,- ասաց Արեյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում