Արտաքին 2 տարի առաջ - 23:58 21-07-2024

Դեռ 4 ամիս կա, պետք է հետևել և հասկանալ, թե ինչ կլինի հետո․ Պեսկովը՝ Բայդենի որոշման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական ընտրապայքարից դուրս գալու որոշումը։

Պեսկովը նշել է, որ մինչ ընտրությունները դեռևս 4 ամիս կա, և սա երկար ժամանակ է, որի ընթացքում շատ բան կարող է փոխվել․ «Պետք է ուշադրությամբ հետևել, թե ինչ կլինի հետո»,-ասել է նա։