Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 22:28 20-07-2024

ԵՄ հեռացող բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այցելել է Լատվիա

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այս պաշտոնում իր վերջին աշխատանքային այցերից մեկի շրջանակներում այցելել է Լատվիա:Գրում է Euronews-ը։

Բորելը հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, որից հետո շրջել է Ռիգայի մերձակայքում գտնվող ռազմաբազայում։

Բալթյան հանրապետությունում գտնվելու ժամանակ նա քննարկել է միասնության կարևորությունը ռուսական ագրեսիայի պայմաններում և ընդգծել Ուկրաինային «ավելի ու արագ» աջակցության անհրաժեշտությունը։

Նրա այցը հաջորդեց ուրբաթ օրը Տալլին կատարած այցին, որտեղ նա հանդիպել է հեռացող վարչապետ Կայա Կալլասի հետ: Այնուհետեւ Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ Բորելը ստուգել է Տապա ռազմաբազան։

«Եվրամիությունը ռազմավարական պատասխանատվություն ունի ավելի շատ համատեղ աշխատելու և իր պաշտպանական պատրաստվածությունը բարելավելու համար»,- ասել էր նա: