Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 19:19 20-07-2024

Վիետնամի նախկին նախագահ Նգուեն Ֆու Չոնգի պետական թաղումը տեղի կունենա հուլիսի 26-ին

Վիետնամում հաջորդ շաբաթ տեղի կունենա կառավարող կումունիստական կուսակցության քարտուղար, Աժ նախագահ, Վիետնամի նախկին նախագահ Նգուեն Ֆու Չոնգի պետական թաղումը։ Նա վախճանվել է ուրբաթ՝ հուլիսի 19-ին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը։

Կառավարության հայտարարությունում ասվում է, որ հուլիսի 25-26-ին կհայտարարվի երկօրյա ազգային սուգ, իսկ պետական թաղումը տեղի կունենա հուլիսի 26-ին։

Սգի օրերին չեն լինելու հրապարակային զվարճություններ, իսկ դրոշները գրասենյակներում և հանրային այլ վայրերում կծածանվեն կիսով չափ իջեցված, նշված է հայտարարությունում։

Նգուեն Ֆու Չոնգը վախճանվել է 80 տարեկանում։ Նա 13 տարի զբաղեցրել է ամենաազդեցիկ պաշտոնը Վիետնամում՝ վերահսկելով արագ տնտեսական աճը, կոռուպցիայի դեմ բազմամյա պայքարը։