Ներքին 2 տարի առաջ - 13:32 17-07-2024

Շան հարձակումից տուժած երեխային վիրահատել են․ նոր մանրամասներ

Երեկ՝ հուլիսի 16-ին, Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է մոր և աղջկա վրա, որոնց տեղեփոխել են հիվանդանոց։

Oragir.News-ը կապ հասատեց Ոսկեհասկ գյուղի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց դեպքի մանրամասները։

«Ես համայնքապետարանում եմ եղել, զանգեցին ասացին, որ շունը հասել է ժողովրդի վրա։ Անհապաղ գնացել եմ գյուղ։ Ընթացքից տեղեկացա, որ բոլորին տեղափոխում են հիվանդանոց։ Ճանապարհին նրանց դիմաց դուրս եկանք, միասին տեղափոխեցինք հիվանդանոց։

Մայրը ու երեխան հյուր էին գնում, հետ գալուց՝ շունը հարձակվել է։ Մայրը օգնություն է կանչել, գյուղացիները հասել են օգնության»,- ասաց նա։

Մուշեղ Սահակյանը նաև նշեց, որ թափառական շների հարցով վաղուց էին զբաղվում։

«Որ ասեմ՝ ահավոր վիճակ է, շները շատ են մեզ մոտ, սուտ կլինի։ Բայց շուն են ամեն դեպքում։ Պետք է այդ հարցով զբաղվել, արդեն ընթացքի մեջ է։ Բնակավայրերից հերթականությամբ շներին հեռացնելով գալիս են»,-նշեց նա։

Վարչական ղեկավարի տեղեկություններով՝ վիրավոր երեխային տեղափոխել են Երևան, իսկ մնացածին Գյումրու ԲԿ։

Մեր տեղեկություններով՝ երեխան, ով ուներ վնասվածքներ քթի շրջանում և դեմքի հատվածում՝ գիշերը վիրահատել են։ Մնացած քաղաքացիները արդեն դուրս են գրվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի