Մամուլ 2 տարի առաջ - 08:15 17-07-2024

«Կիպրական ավիաուղիները» հեռացել են հայկական ավիաշուկայից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Կիպրական ավիաուղիները», որոնք վերջին տարիներին հատկապես ամռան ամիսներին ամենաթրենդային թռիչքներն են իրականացրել, մասնավորապես՝ Երեւան-Կիպրոս, մոտ 2 ամիս է՝ հեռացել են հայկական ավիաշուկայից։ Որոշ տեղեկություններով՝ վարձավճարները թանկացրել են, ընկերությունն էլ հրաժարվել է թռիչքներ իրականացնել։ Սրա պատճառով մեծ վնասներ են կրել նաեւ տուրիստական որոշ ընկերություններ, որոնք զբաղվել են այդ ուղղությամբ քաղաքացիների հանգստի պլանավորմամբ, ավիատոմսերի ամրագրմամբ, շատերը ստիպված են եղել փաթեթները չեղարկել եւ սեփական գրպանից գումարները վերադարձնել քաղաքացիներին կամ էլ թռիչքը տեղափոխել են Wizz Air-ով։ Նշենք, որ «Կիպրական ավիաուղիների» ներկայացուցիչը Հայաստանում «Լաքշերի վոյաժն» է:

Ընկերության հեռախոսահամարները, սակայն, երեկ անհասանելի էին, իսկ «Զվարթնոցից» մեզ ուղղորդեցին Քաղավիացիայի կոմիտեի կողմը։ «Ավիաընկերությունների հետ կապված թռիչքների հաստատում եւ այլն, ամբողջական գործընթացն իրականացնում է կոմիտեն»,- ասաց մամուլի պատասխանատուն: Այսինքն՝ «Կիպրական ավիաուղիները» մի քանի ամիս է՝ թռիչքներ չե՞ն իրականացնում։ «Ճիշտն ասած, բոլոր ավիաընկերությունների մոտ ամառ-ձմեռ սեզոնային է․․․ ավելի ճշգրիտ տեղեկություններ հենց ավիաընկերությունից կարող եք ստանալ, իսկ ներկա պահին ունի՞ թույլտվություն՝ չվերթներ իրականացնելու, թե ոչ՝ Քաղավիացիայի կոմիտեից»։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը