Արտաքին 2 տարի առաջ - 17:30 16-07-2024

Նպատակն առանց Էրդողան Թուրքիա ստեղծելն էր. թուրք պաշտոնյան՝ 2016-ի հեղաշրջման փորձի մասին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը կարծում է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի նպատակն առանց Էրդողանի Թուրքիա ստեղծելն էր։ Այս մասին Ալթունն ասել է թուրքական պետական «TRT Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հեղաշրջման փորձի վերաբերյալ հարցերին։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ հեղաշրջման փորձն իրականում պատմության մեջ աննախադեպ դավաճանություն էր։ «Նպատակն առանց Էրդողանի Թուրքիա ստեղծելն էր: Դա հարձակում էր ուղղված այս երկրի անկախության, այս երկրի ապագայի և այս երկրի գոյատևման դեմ»,-ասել է նա:

Ֆահրեթթին Ալթունը կարծում է, որ ռազմական հեղաշրջման փորձը խափանցվեց թուրք ազգի իմաստնության և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խելամիտ ղեկավարության շնորհիվ։ Նա միևնույն ժամանակ դատապարտել է արևմուտքի երկակի ստանդարտները և նախազգուշացրել բոլոր այն երկրներին, ովքեր աջակցում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվեղ գյուլենական շարժման ներկայացուցիչներին։

«Այստեղ մենք շատ հստակ արտահայտում ենք այս կոչը, ասում ենք՝ այս նենգ կազմակերպությունը կվերադառնա և ձեզ էլ կհարվածի։ Եթե դուք համագործակցեք այս կազմակերպության հետ, ապա ձեր ժողովուրդը նույնպես կվճարի դրա գինը։ Մենք ասում ենք՝ այս ահաբեկչական կազմակերպության բոլոր անդամներին, ներառյալ նրա պարագլխին, հանձնեք Թուրքիային։ Այս նպատակով մենք շարունակում ենք մեր դիվանագիտական և իրավական ջանքերը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց, որը տապալվեց ժողովրդի դիմադրության շնորհիվ։ Էրդողանը բնակչությանը հորդորեց դուրս գալ փողոցներ և «կանգնեցնել անօրինությունը»:


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի