Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:17 15-07-2024

Մեր իրավական օպոնենտը ոչ միայն դատախազն էր, այլև դատարանը․ Գարիկ Գալեյանի պաշտպան

Այսօր տեղի ունեցավ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։ Նիստին Գալեյանի դեմ ցուցմունք տվեց ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը։

Դատական նիստից հետո Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Ռոման Բաղդասարյանի պահվածքին, նկատեց․ «Այսօր ամեն ինչ արեց, որպեսզի սադրեր, սակայն, փառք ու պատիվ մեր ծնողներին, սադրանքին չենթարկվեցին։ Այն հայտարարությունները, որոնք արվում էին, փաստական հիմնավորում չունեին»։

Փաստաբանը նշեց, որ ցուցմունքները հակասական էին․ որպես վկա՝ նշել էր, որ անմիջապես ներկա է եղել գործողություններին, իսկ դատարանում նշեց, որ տեսանյութով է տեսել, և քննիչն ինչ ասել է, ինքը դա էլ գրել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը