Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 09:12 15-07-2024

Հայ ու վրացի նկարիչները հանդիպել են Երևանում. փառատոնը կօգնի Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը

Այսօր՝ հուլիսի 14-ին, Հայաստանի նկարիչների միությունում Ջավախքին աջակցություն հիմնադրամի (ՋԱՀ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայ-վրացական 3-րդ պլեներ-փառատոնի ցուցահանդեսը և նկարների բարեգործական վաճառքը:

Oragir.News-ը ներկա գտնվեց փառատոնին, զրուցեց հիմնադրամի նախագահ Սամվել Մկոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց նախագծի նպատակները և օրակարգի մանրանասները:

Հայաստանի նկարիչների միության նախագահն էլ որպես գեղանկարիչ և միության նախագահ բարձր գնահատեց Ջավախքին աջակցություն հիմնադրամի այս ծրագիրը:

Հիշեցնենք, որ բարեգործական վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը