Արտաքին 2 տարի առաջ - 13:05 14-07-2024

Անմիջապես հասկացա՝ ինչ-որ բան այն չէ. Թրամփի առաջին հայտարարությունը՝ Փենսիլվանիայում կատարվածից հետո

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից հետո հայտարարությամբ է հանդես եկել: Այն հրապարակվել է Truth Social սոցկայքում:

Նա նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Գաղտնի ծառայությանն ու բոլոր ուժայիններին՝ իր դեմ կատարվածին այդքան արագ արձագանքելու համար:

«Ցանկանում եմ ցավակցել հանրահավաքում զոհվածի, ինչպես նաև ծանր վիրավորված անձի ընտանիքներին: Անհավատալի է, որ մեր երկրում նման բան կարող է լինել: Սպանված կրակողի մասին որևէ բան հայտնի չէ: Ինձ կրակել են գնդակով, որը պատռել է աջ ականջիս վերին մասը: Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, երբ լսեցի սուլոց, կրակոցներ և զգացի, որ գնդակը պատռում է մաշկս: Սկսվեց արնահոսություն, և ես գիտակցեցի՝ ինչ է կատարվում», - գրել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ