Ուղիղ եթեր

Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել. տեսանյութ

Արտաքին 10 ամիս առաջ - 09:41 14-07-2024
Կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին (Հայաստանի ժամանակով՝ հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում` ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում:

Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը վիրավորվել է ականջից։

Նրա դեմքն արյունոտվել էր: Թրամփի անվտանգության աշխատակիցները շրջապատել են նրան, սակայն Թրամփը բարձրացել է ամբիոն և երեք անգամ բղավել «Պայքարեք»։

Կրակող անձը մահացել է, հանրահավաքի մեկ մասնակից զոհվել է, ևս երկու մասնակից վիրավորվել է, ասվում է Գաղտնի ծառայության հաղորդագրության մեջ։ Միջադեպը հետաքննվում է որպես սպանության փորձ։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները լրագրողներին ասացին, որ իրենք նախապես պարզել են ենթադրյալ կրակողի ինքնությունը, սակայն պատրաստ չեն դա անել հրապարակայնորեն: Նրանք նաև հայտնել են, որ դեռ չեն պարզել շարժառիթը։ 78-ամյա Թրամփը դեռ նոր էր սկսել իր ելույթը, երբ հնչել են կրակոցները։

Թրամփի ելույթը հեռարձակել են տեղական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Բաթլեր քաղաքում:
Թրամփի ելույթը տևել է ընդամենը մի քանի րոպե և անսպասելի ընդհատվել է, երբ քաղաքական գործիչը խոսելիս է եղել անօրինական ներգաղթի խնդիրների մասին:

Անսպասելի հնչել են կրակոցներ, ինչից հետո բեմին գտնվող Թրամփը ձեռքը տարել է ականջը և նստել տրիբունայի հետևում: Նրան շրջապատել են թիկնապահները:

Թրամփին տեղափոխել են Փենսիլվանիայի հիվանդանոցներից մեկը:

Ավելի ուշ նա հայտարարել է, որ վիրավորում է ստացել ականջի շրջանում և շատ արյուն է կորցրել:

Ամենից շատ դիտված

23:11 Ծիծաղելի է, երբ անբարոյականը խոսում է բարոյականությունից, տգետը` կիրթ լինելուց, փնթին` մաքրությունից, անհայրենիքը` հայրենիքից
16:20 Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել
22:39 Մարդը աղբից ուտում է, բլոգերը` նկարում. օգտատերերը վրդովված են
21:18 Մահվան ելքով ավտովթար` Շիրակի մարզում. մեկը տեղում մահացել է
12:35 Հայ ժողովուրդը ձեզ չի ներելու, մարդասպաններ․ Արման Բաբաջանյանի ակցիան
14:38 Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
22:01 Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը
20:20 Սառեցրեք, փողերս տարան․ զեղծարարություն՝ «IDBank»-ի պատճառով
13:30 Քաղաքի գլխին՝ «մազից» կախված վտանգը․ ալավերդցիները սարսափի մեջ են
14:20 Ջրից ինչ ասես չեն հանել, երեխայից հետք չկա․ հատուկ վարժեցրած շներն ու կինոլոգները երեխային որոնում են անտառում