Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:00 13-07-2024

Քաղաքացիները պարզաբանում են, թե ինչ ցավ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը. հարցում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեծանվի գովազդը, պարբերաբար գովեստի խոսքեր ասելով հեծանվի մասին։

Հուլիսի 12-ին ՀՀ վարչապետն իր մի խումբ աջակիցների հետ միասին հերթական հեծանվային զբոսանքն են վայելել։ Սակայն այս անգամ նա գանգատվել է, որ հեծանիվն իրեն ցավ է պատճառում, որը փորձում է հաղթահարել։

«Այսօր տեղի ունեցավ մեր 8-րդ հեծանվային զբոսանքը: Հեծանիվը պայքար է, հեծանիվը զգոնություն է, հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես։ Կեցցե՛ հեծանիվը»,- գրել է նա՝ տեսանյութ հրապարակելով։

Oragir.News-ը փորձել է քաղաքացիներից պարզել, թե ի՞նչ ցավի մասին է ակնարկում վարչապետը։ Մի քաղաքացի ենթադրեց, որ ոտքերը կարող են ցավել։

Իսկ մի քանի քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ, հավանաբար, նստատեղն է ցավում։ «Կարող է գեմառոյ ունի, չգիտեմ»,- կատակեց հարցվածներից մեկը։

«Ուղեղի ցավի»,- հեգնեց մեկ ուրիշը։ Որոշ քաղաքացիներ առիթից օգտվելով վերաիմաստավորեցին հարցը։ «Նիկոլ Փաշինյանն ինքը ցավ է, որ իրեն պետք է հաղթահարենք»,- նկատեց մի կին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը առաջին հեծանվային զբոսանքը նախաձեռնեց հունիսի 6-ին, առաջարկելով համակիրներին միանալ իրեն։ Նրա կոչին արձագանքեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք նրա հետ միասին վաղ առավոտյան հեծանիվ են վարում Երևանի փողոցներով, ցույց տալով, որ աջակցում են Փաշինյանին։ Ենթադրվում է, որ գալիք ընտրություններում ՔՊ-ն քարոզարշավն իրականացնելու է հեծանիվներով։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի