Ներքին 2 տարի առաջ - 19:33 12-07-2024

Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները

Հուլիսի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վահե Ղազարյանը։

Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։
Նիստը կազմակերպվել էր Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասների վերաբերյալ Կառավարությանը ամփոփ տվյալների տրամադրման կատարումն ապահովելու նպատակով։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովին ներկայացրեց նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները՝ ուղղված աղետի գոտում անձանց կրած բոլոր վնասների մանրամասն գույքագրմանը և գնահատմանը, ինչպես նաև վնասների փոխհատուցման կարգի սահմանմանը։ Արփինե Սարգսյանը համառոտ ներկայացրեց նիստին ընդառաջ Լոռու և Տավուշի մարզպետերի աշխատակազմերի կողմից հանձնաժողով ներկայացված՝ աղետի գոտում վնասված, հեղեղված կամ փլուզված առանձնատների, բնակարանների և ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած այլ վնասների վերաբերյալ իրականացված գնահատման տվյալները։

Այդ տվյալները տեղում հավաքագրվել են ձևավորված համայնքային հանձնաժողովների կողմից և ներկայացվել համապատասխան մարզային հանձնաժողովների քննարկմանը՝ համաձայնեցնելու կազմված ակտերը մարզային հանձնաժողովների հետ հանրապետական հանձնաժողովի ամփոփմանը ներկայացնելուց առաջ։

Հանձնաժողովի անդամներն ամփոփել և քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ հաստատել են ներկայացված տվյալները։ Առաջիկայում հանրապետական հանձնաժողովը նաև սահմանված կարգով կհրապարակի վերջնական տեղեկատվությունը։

Նիստի ընթացքում ՆԳ նախարարը հանձնարարական է տվել աջակցել տեղերում դիմումների ընդունման համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպմանը, փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել դիմումների ընդունման գործընթացի կազմակերպմանը վերաբերող մի շարք մանրամասներ և հայտնել, որ ՆԳ նախարարության անձնակազմի ներկայացուցիչները տեղում կաջակցեն քաղաքացիներին դիմումների ներկայացման գործում։

Հիշեցնենք, որ փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձինք կարող են դիմումներ ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը