Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:35 12-07-2024

Փաշինյանի այցին ընդառաջ Շենավանում ասֆալտին նոր գծանշում են արել ու լվացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ժամանելու է Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնք՝ Շենավան գյուղ։

Այցով պայմանավորված՝ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այցին ընդառաջ նաև գծանշումներ են թարմացրել ասֆալտի վրա, բացի այդ՝ լվացել են փողոցները։ Նկատենք, որ երեկ Փաշինյանը կառավարության նիստում նշել էր՝ երբ տարբեր ծրագրերով որևէ օբյեկտ շահագործվում է՝ հետո հասկանում են, որ հետագա սպասարկման մասին չեն մտածել, խոսքը նաև ճանապարհներին է վերաբերում։ «Ընդհանրապես չի երևում, որ այդտեղ մեկ ամիս առաջ սև ու սպիտակ գծերով ճանապարհ կար: Դա նշանակում է՝ բյուջեի գումարները տիղմի տակ ի պահ հանձնեցինք, որը ոչ մեկին պետք չի: Երբ ասում եմ՝ ո՞ւր է ճանապարհը, մարդիկ զարմանում են, ինչը նշանակում է, որ դա իրենց համար սովորական է:
Ասում են՝ «Դե հիմա ասֆալտ ենք արել, 4 անգամ անձրև է եկել, հա ի՞նչ ես կռիվ անում, բնական երևույթ է, որ տիղմը պետք է նստի, բա ի՞նչ եք ուզում: Պետք ա, լապատկա բերենք քանդենք, տեսնես, որ ասֆալտը տակն է, ամեն ինչ տեղում է»,- նշել էր Փաշինյանը:

Հավելենք նաև, որ այցով պայմանավորված Վարդենուտի բնակիչները, որոնց հողերը գերակա շահ են ճանաչել և վերցրել, պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ։ Նրանք նշում են, որ հողերն իրենցից խլում են ապօրինի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում