Ներքին 2 տարի առաջ - 16:00 11-07-2024

6 մլն-ի պատմություն․ Հովիկ Աբրահամյանի տղան չի ընդունում մեղադրանքը, բայց չի էլ առարկում դրա դեմ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ նախկին պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը մեղադրվում է քաղաքապետ եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը 6 միլիոն դրամով օտարելու համար:

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել Արգամ Աբրահամյանի հետ, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց խոսել նրա հետ։

Oragir.News-ը կապ հաստատեց Աբրահամյանի պաշտպան Էմին Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը, բազմիցս ասել է, որ այն իրականությանը չի համապատասխանում, որևէ ապացույց չկա, որ ինքը նման արարք է կատարել։

«Ուղղակի հաշվի առնելով այս պրակտիկան, որ դատարաններում 3,4,5 տարի գործեր են քննվում՝ այդ ընթացքում մարդու կյանքի բնականոն գործունեությանը բազմաթիվ խնդիրներ ու անհարմարություններ են պատճառում։ Այս հանգամանքը հաշվի առնելով, քննչականում ևս Արգամ Աբրահամյանը դիրքորոշում է հայտնել, որ մեղադրանքն անհիմն է, և չի ընդունում։ Սակայն քանի որ վաղեմության ժամկետներն անցել են, ապա չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ Միայն ու միայն այդ պատճառաբանությամբ»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ արդյո՞ք Արգամ Աբրահամյանը սա համարում է քաղաքական հետապնդում, հաշվի առնելով, որ մեղադրանքը վերաբերվում է 2015-2017 թվականներին, Խաչատրյանը նշեց, որ որևէ մեկնաբանություն, բացի իր արտահայտած այս դիրքորոշումից, լիազորված չէ տալու։

«Սա մեր կողմից համաձայնեցված միասնական հայտարարություն է։ Դրանից ավելի ոչ մի մեկնաբանություն չենք տալիս»,- շեշտեց նա։

Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանը 2012-2014-ը եղել է ՀՀ ԱԺ նախագահ, 2014-2016-ը՝ ՀՀ վարչապետ։ Իսկ Արգամ Աբրահամյանը 2015-2017թթ. եղել է Արտաշատի քաղաքապետ։ 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը