Ներքին 2 տարի առաջ - 18:15 07-07-2024

Բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի. Գնել Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Դիլիջանում մասնակցել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից նախաձեռնած Global Business Forum 2024-ի հերթական աշխատանքային հանդիպում-քննարկմանը, որին ներկա էին նաև աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած գործարարներ, ՀՀ պետական և հասարակական գործիչներ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարար Սանոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, «Մանթաշյանց» բիզնես ակումբի հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությունը։

«Մանթաշյանց» ակումբի հետ կապ կա, տարբեր ֆորմատներով հանդիպում, քննարկումներ ունենում ենք, և ուրախ եմ, որ առիթ ունեմ մասնակցել, խոսել նախարարության կողմից տարբեր ուղղությամբ արվող աշխատանքների ու ծրագրերի մասին, որոնք էլ երկրի տնտեսության, բիզնես միջավայրի վրա ունեն մեծ դրական ազդեցություն»,- ասել է նախարարը։

Իր խոսքում Սանոսյանն անդրադարձել է ՏԿԵ նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներին, դրանց զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Նախարարը մասնավորապես խոսել է ճանապարհաշինության, վերականգնվող էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի և այլ ոլորտներում պետության առաջնահերթությունների մասին, ընդգծել լավ ճանապարհներ, զարգացած ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը։

Նախարարն անդրադարձ է կատարել մարզերին ու համայնքներին, ընդգծել համայնքների համաչափ զարգացման կարևորությունը։

Նախարար Սանոսյանն ընդգծել է` բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի։ Երբեմն բիզնեսը պետք է հուշի կառավարությանը, թե որ ուղղությամբ ինչ անելիքներ կան։

Նախարարի ելույթից հետո ծավալվել է արդյունավետ քննարկում։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել