Ներքին 2 տարի առաջ - 21:38 06-07-2024

Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքը կիբերհարձակման տակ է

Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում հետևյալ գրառումն է արվել․

«Սիրելի հայրենակիցներ, մայիսի վերջին մի քանի անգամ տեղեկացրել ենք (https://t.me/srbazan_payqar/147), որ մեր տելեգրամ ալիքը հարձակման տակ է։ Մի քանի ժամվա ընթացքում չարագործներն ավելի քան 20 հազար կեղծ օգտահաշիվ են լցրել ալիք՝ հավանաբար հուսալով, որ այդկերպ կարող են խնդիրներ առաջացնել մեզ համար։ Վերջին օրերին մեր ալիքի հետևորդների թվի «անկումը», որն այդքան մտահոգություններ է առաջացրել ընթերցողների շրջանում, պայմանավորված է ալիքն այդ ֆեյքերից մաքրելու մեր քայլերով։

Սիրելիներ, մեզ կեղծ թվեր պետք չեն։ Կեղծ հետևորդներ՝ առավել ևս։ Մենք գտել ենք ալիքը ֆեյքերից ազատելու ձևը (շնորհակալություն TGStat-ին) և զբաղվում ենք այդ գործով։ Այնպես որ հետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է։ Անհոգ եղեք։

Շնորհակալ ենք բոլոր մտահոգությունների համար։ Տեղեկատվական դաշտում Շարժման դիրքերն ուժեղացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մեր ալիքը հնարավորինս շատ իրական հետևորդներ ունենա։ Ուստի հորդորում ենք, որպեսզի սոցիալական ցանցերի ձեր էջերով հրավիրեք մարդկանց միանան «Սրբազան պայքար» ալիքին։ Ահա հղումը՝ https://t.me/srbazan_payqar»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը