Ուղիղ եթեր
Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 12:15 05-07-2024

Մանկապարտեզում երեխան պետք է նորմալ կյանքով ապրի, ոչ թե ռոբոտներով զբաղվի. հարցում

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է Երևանի համայնքային մանկապարտեզների նախադպրոցական կրթական աստիճանում ներդնել ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։

Լուրը հեգնական արձագանքների էր արժանացել սոցցանցերում։ Ոմանց կարծիքով՝ մանկապարտեզի երեխաները պետք է զբաղվեն թեթև մանկական խաղերով, չի կարելի նրանց ծանրաբեռնել լուրջ գիտելիքներ պահանջող դասընթացներով։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ մանկապարտեզներում ռոբոտաշինություն են անցնելու։ Արդյո՞ք երեխաները կհասկանան»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց։ «Դա սրբապղծություն է։ Մանկապարտեզներում երեխան պետք է նորմալ կյանքով ապրի, ոչ թե ռոբոտներով ապրի»,- ասաց մի տղամարդ։ Եղան նաև դրական կարծիքներ։ «Նորմալ եմ համարում։ Մանկապարտեզի երեխաները շատ ընդունակ են ու շատ խելացի, ավելի խեելացի, քան մեծերը»,- ասաց մի կին։ «Իհարկե։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Ազատություն է պետք տալ երեխաներին։ Ցանկացած լավ նորամուծություններին, որոնք կարող են զարգացնել երեխաներին, ես կողմ եմ»,- ասաց մեկ ուրիշը։ «Եթե կրթական պրոցես է, թող կատարվի։ Տեխնոլոգիաները շատ պետք են երեխաների զարգացման համար։ Մեր կրթական համակարգը շատ է հետ մնացել»,- կարծիք հայտնեց տարեց մի տղամարդ։ Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։

Նշենք նաև, որ ռոբոտաշինության խմբակների ծրագիրը Երևանի քաղաքապետարանը մտադիր է ներդնել արդեն հաջորդ ուսումնական տարում։ Ըստ քաղաքապետարանի՝ ծրագիրն առաջնահերթորեն միտված է զարգացնելու երեխաների մտածողությունն ու ավելի հետաքրքիր դարձնելու նախադպրոցական կրթությունը։ Մասնագետ–դաստիարակները կանցնեն հատուկ վերապատրաստում։ Երեխաները սիրված լեգոները կընկալեն նորովի։ Հավաքված առարկաները կկարողանան նաև շարժվել, ձայներ հնչեցնել ու լուսավորվել։ Ռոբոտաշինության գաղտնիքները փոքրիկները կսովորեն մանկուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ