Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 21:20 04-07-2024

Մհեր Մկրտչյանը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել

«Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»,-ասել է դերասան Սոս Սարգսյանը:

Բոլորին ծիծաղեցնող Ֆրունզին «ուրախ-տխուր մարդ» էին անվանում:

Այսօր թատրոնի և կինոյի հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։



Հայտնի պատմություն է, որ Մհեր Մկրտչյանի հայրն արգելել է տանն անգամ խոսել այն մասին, որ տղան դերասան է ուզում դառնալ: Ֆրունզը թաքուն հաճախել է թատերական դպրոց։ Այդ մասին իմացել են միայն մայրն ու եղբայրը: Մի անգամ դահլիճի դուռը բացվել է, ու հանկարծ ներկայացման կեսից ներս է մտել հայրը, Ֆրունզը վախից սկսել է կմկմալ, իսկ մայրն ու եղբայրը, որ եղել են դահլիճում, վախից կուչ են եկել նստարանին։ Հայրը մի քանի րոպե ներկայացումը նայելուց հետո հեռացել է: Գիշերը նա հարբած տուն է եկել, մոտեցել է Ֆրունզի մահճակալին և ասել.

- Քիչմ տեղ տուր, պառկիմ, գուզեմ էսօր ոդներուդ տակ քնիմ...

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:



Նա իր բեմական գործունեության ընթացքում խաղաց ամեն ինչ, խաղաց այնպես, որ երբեք հնարավոր չէ մոռանալ նրա կերտած յուրաքանչյուր կերպար՝ լինի թատրոնում, թե կինոյում:

Մհեր Մկրտչյանին լավագույնս բնութագրել է Հրանտ Մաթևոսյանը․

«Մհեր Մկրտչյանը, Մկրտչյան Մհերը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել. չլիներ դրամատուրգիան, չլիներ բեմը՝ Մհերը այլ կերպ էր լինելու այդ մեծը, ասենք որպես մի ոմն Պոլոզ Մուկուչ, մի ոմն Պըլը-Պուղի կամ Վիլյամ Սարոյան, մարդ, բնակիչ՝ ում ներկայությունն ու ընթացքը բարություն, սեր ու վստահություն է ցողում բոլոր-բոլորի վրա, մարդիկ արթնանում են այլ ու լավ տրամադրությամբ, դեպքերին ու դեմքերին շատ էլ մեծ նշանակություն չեն տալիս, կարողանում են հրեշավորը ծիծաղելի տեսնել, կարգուկանոնի պարտադրածից իրենց դուրս ու ազատ են տեսնում: Եվ Աստծու այս բեմում Մհերը թերևս ավելի մեծ լիներ, քան եղավ թատրոնի բեմում: Ինքը Աստծու մի մեծ ստեղծվածք՝ իրեն դժվար էր տեղավորում մարդու մեր գործերում ու ստեղծագործություններում - կերպարների կաղապարները փշուր-փշուր էին լինում, կերպարի հանդերձը ճռռալով պատռվում էր նրա վրա, կառույցը նրա մուտքով քանդուքարափ էր լինում և վերաշինվում ու գմբեթավորվում ոչ այն տեսքով, ինչ տեսքով ենթադրելի էր:



Իր համար ինքն էր գրելու և գրեց. բեմի վրա և բեմից դուրս՝ նրա գործն ու կյանքը նրա սեփական ու մեծ ստեղծագործությունն է: Շարունակվեր այդ ստեղծագործությունը՝ այսօր մեր միջավայրն այսքան խեղճ ու չար չէր լինի, շարունակվեր այդ կյանքը՝ աշխարհի համար մենք ավելի լավ կլինեինք, մեր հասակները մի քիչ ավելի բարձր, մեր աչքերը մի քիչ ավելի խելացի, մեր հոգիները թեթև և մեր սրտերը բաց կլինեին:

Բայց մեծերը ինչո՞ւ են հեռանում մեծ փլուզումներից առաջ, ինչո՞ւ են մեզնից երես դարձնում. ի՞նչ է, մեծի նրանց պարտքը չէ՞ - մեր ծանր օրերին մեր մեջ լինել, մեր՝ որ իրենց ստեղծածն ենք, խուճապային մեր փախուստի գլխին լինել և մեր խուճապը դարձնել կանոնավոր նահանջ ու երթ. թե՞ մեր իսկ չարության դեմ ինքներս ենք արժանի մնալ մենակ, առանց մեծերի»:


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ