Ներքին 2 տարի առաջ - 18:51 03-07-2024

Արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր աշխատանքային օրերին կպատասխանի մարզպետի աշխատակազմ դիմած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիներին։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելը, նրանց հոգսերը թեթևացնելն ու սատար կանգնելը ինձ համար եղել է առաջնային Շիրակի մարզ այցելելու առաջին իսկ օրից, կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերի անխնդիր իրականացումն ու բոլորին լսելը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների համար՝ կարևոր նախապայման։ Այժմ մեզ բոլորիս համար պետք է գլխավոր ուղղություն դառնա բնակարանային ապահովման ծրագրի իրականացման հարցում բռնի տեղահանվածներին աջակցելը։ Ծրագրի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մենք եղել ենք բոլոր համայնքներում, բայց կարծում եմ՝ անհրաժեշտություն կա նաև աշխատանքային խումբ ունենալու, որպեսզի առանձին-առանձին կարողանանք լսել, օգնել ու խորհրդատվություն տալ մեր հայրենակիցներին։ Ձեզանից պահանջվում է լինել տեղեկացված, առանց որևէ խոչընդոտի օգնել դիմողներին, իսկ եթե կլինեն հարցեր, որոնց լուծման հարցում կլինի նոր մասնագետների ներգրավման անհրաժեշտություն, պատասխանատուների շրջանակի ընդլայնում, ապա ես պատրաստ եմ անել հնարավորը օգնելու և աջակցելու համար»,-նշել է Շիրակի մարզպետը՝ հանձնարարելով աշխատանքային խմբին լինել հետևողական և ցուցաբերել հոգատար մոտեցում աշխատակազմ դիմած բոլոր հայրենակիցների նկատմամբ։

Աշխատանքային խումբը կպատասխանի այցելուներին հետաքրքրող բոլոր հարցերին, տեղեկատվություն կտրամադրի բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու կարգի, սահմանված մոտեցումների, դրույթների, ծրագրի իրականացման փուլերի մասին։

Ըստ կարգի՝ դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով։ Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում