ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա՝ հանդիպումներ անցկացնելու համար: Այս մասին հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի առևտրի կրճատումը կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ հանրապետության մասնաբաժինը ՌԴ արտաքին առևտրում մեծ չէ։
Դիտորդական թռիչքի նպատակն է բարձրացնել երկրների վստահությունը և թափանցիկությունը, ինչպես նաև աջակցել տարածաշրջանային խաղաղությանը։
Զբոսաշրջիկներից շատերին հաջողվել է փրկել, ինը մարդ վիրավորվել է, վեց մարդ զոհվել է։
Թաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակ է բախվել ձկնորսական նավի, ինչի հետևանքով 18-ամյա ռուս կին է մահացել, հաղորդել է ТАСС-ը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Ջրվեժ թաղամաս։