Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:24 03-07-2024

Օտարման ոչ ենթակա եկեղեցին դուրս է եկել պետության տնօրինումից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 2024 թվականի հունվարի 5-ին ստացված գրության հիմքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշմամբ՝ «Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում՝ 1208 թվականին և 1220 թվականին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչել է համայնքային սեփականություն», որի հիմքով Կադաստրի կոմիտեն 2019 թվականի ապրիլի 4-ին գրանցել է Եղիպատրուշ համայնքի սեփականության իրավունքը:

Նույն օրը՝ 2019 թվականի ապրիլի 4-ին, նույն իրավական հիմքերով Կադաստրի կոմիտեն գրանցել է Ապարան համայնքի սեփականության իրավունքը եկեղեցու նկատմամբ: Հետագայում՝ 2020 թվականի հունիսի 9-ին, Ապարան համայնքը Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող եկեղեցին նվիրատվության պայմանագրով օտարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նույն թվականի հուլիսի 6-ին Կադաստրի կոմիտեն գրանցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքը:

Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի է) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը:

Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»:

Այս դեպքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը, անտեսելով ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ճանաչել է համայնքի սեփականությունը, այնուհետև այն նվիրաբերել, որի արդյունքում պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին դուրս է եկել պետության տնօրինումից:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից 2024 թվականի հունվարի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել, 2024 թվականի հունվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թվականի փետրվարի 7-ին հայց է հարուցվել Վարչական դատարան ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ Ապարան համայնքի ղեկավարի 01.04.2019 թվականի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով:

Վարչական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ վկայակոչված վարչական գործով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Գլխավոր դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Միաժամանակ, 2024 թվականին հունիսի 11-ին Ապարան համայնքի ավագանուն առաջարկ է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով հայց հարուցել դատարան:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին