Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:07 02-07-2024

Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանային հիմնական անցակետերը՝ բռնկված անկարգությունների հետևանքով

Թուրքիան այսօր փակել է Սիրայի հյուսիսային շրջանների հետ հիմնական անցակետերը այն բանից հետո, երբ Թուրքիայի մի շարք քաղաքներում սիրացիների դեմ բռնկված անկարգությունների պատճառով թուրքական զորքերը սահմանին կրակի տակ են ընկել սիրիացիների կողմից, հաղորդում են Սիրիայի ընդդիմության աղբյուրները։ Փոխանցեւմ է Azatutyun.am-ը։

Նախօրեին Թուրքիայի Կայսերի քաղաքում բռնկված անկարգությունները տարածվել են մի շարք քաղաքներում։ Թուրքերը հարձակվել են սիրիացիների, նրանց ունեցվածքի ու ավտոմեքենաների վրա։

Ոստիկանությունը հայտնում է բռնությունների մասնակից 474 մարդու ձերբակալելու մասին։

Բռնությունները սկսվել էին, երբ սոցցանցերում լուր էր տարածվել, թե Կայսերիում իրավապահները բերման են ենթարկել սիրիացի տղամարդու, ով կասկածվում է անչափահաս թուրքի նկատմամբ ենթադրաբար սեռական ոտնձգություն կատարելու մեջ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:16 Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»