Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:41 25-12-2024

Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ

Սիրիական ոստիկանությունը գիշերը պարետային ժամ է սահմանել Հոմս քաղաքում՝ ցույցերի ժ-ամանակ անկարգությունների առնչությամբ: Ըստ բնակիչների՝ դրանք կազմակերպել են ալավիական և շիա մահմեդական կրոնական համայնքների անդամները, հայտնում է Reuters-ը։ Փոխանցում է News.am-ը։

Բնակիչներից ոմանք հայտարարել են, որ ցույցերն առնչվում են վերջին օրերին ճնշումների և բռնություններին, որոնք ուղղված են եղել երկար ժամանակ նախկին նախագահ Բաշար Ասադին հավատարիմ համարվող ալավիական փոքրամասնության անդամների դեմ:

Պետական ​​լրատվամիջոցները հայտնում են, որ պարետային ժամը սահմանվել է մեկ գիշերով՝ տեղական ժամանակով 18:00-ից (ըստ Գրինվիչի՝ 15: 00-ից) մինչև հինգշաբթի առավոտյան ժամը 8-ը:

Ավելի փոքր ցույցեր են անցկացվել նաև Սիրիայի ափին կամ մերձակայքի այլ շրջաններում, որտեղ ապրում է երկրի ալավիական փոքրամասնության մեծ մասը, ներառյալ՝ Տարտուս քաղաքում:

Երկրի նոր առաջնորդները բազմիցս խոստացել են պաշտպանել կրոնական փոքրամասնություններին: Վերջիններս վախենում են, որ նախկին ապստամբները, որոնք արդեն իշխանության գլուխ են, կարող են փորձել մահմեդական ​​կառավարման պահպանողական ձև պարտադրել իրենց:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով