Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել բնակչության գնողունակության անկման դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ցույցի ավարտին, երբ ցուցարարների շարասյունը հասել է երթուղու վերջնակետին՝ Փարիզի արևելքում գտնվող Շարանտոնի դարպասների մոտ։ Արմատական տրամադրված մասնակիցները քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։
Այսօրվա ցույցը հոկտեմբերի 17-ին և 24-ին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացված զանգվածային բողոքի ակցիաների շարունակությունն է։ Նախորդ ցույցերն ուղեկցվել էին ոստիկանության հետ բախումներով, ջարդերով և խանութների թալանով։