Ներքին 2 տարի առաջ - 13:51 01-07-2024

Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր

Փոքրիկ Արթուրը պատրաստել է հերթական ռոբոտը։ Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախադպրոցական կրթական աստիճանում ներդրվել է ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։

Երևանի քաղաքապետարանը համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է ծրագիրը ներդնել նաև Երևանի համայնքային մանկապարտեզներում։

«Փորձնական ծրագրով առաջին հերթին ծրագիրը կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր ենք բոլոր մակապարտեզներում ուեննալ նման խմբակներ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

«Մեզ համար իսկապես կարևոր ու պատասխանատու է, որ մեր փորձը պետք է ներդրվի նաև համայնքային մանկապարտեզներում: Երեխաները սովորում են ոչ միայն կոնստրուկցիաներ հավաքել, այլև, ծրագրավորման փոքրիկ քայլերի միջոցով, կառավարում են իրենց պատարստած ռոբոտը»,-նշում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը:

Մասնագետ–դաստիարակները կանցնեն հատուկ վերապատրաստում։ Երեխաները սիրված լեգոները կընկալեն նորովի։ Հավաքված տարբեր առարկաները կկարողանան նաև շարժվել, ձայներ հնչեցնել ու լուսավորվել։ Ռոբոտաշինության գաղտնիքները փոքրիկները կսովորեն մանկուց։

Ծրագիրը կարևոր մի քանի բաղադրիչ ունի։ Այն առաջնահերթ ուղղված է զարգացնելու երեխաների մտածողությունն ու ավելի հետաքրքիր դարձնելու նախադպրոցական կրթությունը։

Ռոբոտաշինության խմբակների ծրագիրը Երևանի քաղաքապետարանը մտադիր է ներդնել արդեն հաջորդ ուսումնական տարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում