Ներքին 2 տարի առաջ - 14:00 01-07-2024

Արմավիրում ծիրան հավաքելու գնացած հնդիկները բերման են ենթարկվել

Արմավիրի մարզի սահմանանմերձ Երվանդաշատ գյուղում, որտեղ ծիրանի բերքահավաք է ընթանում, նախորդ շաբաթ ուշագրավ դեպք է գրանցվել։

Այս օրերին ՀՀ տարբեր մարզերից քաղաքացիներ են ուղևորվում գյուղ, որպեսզի օրավարձով ծիրան հավաքեն։ Աշխատանքներին ներգրավված են եղել նաև Հնդկաստանի քաղաքացիներ։

«Այգում ծիրան էինք հավաքում, մեկ էլ տեսանք, ոստիկանությունը լցվեց գյուղ։ Պարզվեց հնդիկներ են եկել գյուղ՝ ծիրան հավաքելու, ոստիկանությունն էլ եկել ու նրանց բերման է ենթարկել։ Ասել են՝ իրավունք չունեն սահմանամերձ գոտի գնան...»,- ասաց Երվանդաշատի բնակիչներից մեկը։

Գյուղացու խոսքով՝ կատարվածն իրենց համար անակնկալ է եղել, քանի որ տարբեր երկրների քաղաքացիներ են այցելում իրենց գյուղ, այդ թվում՝ հնդիկներ, և ոչ մի անգամ նման միջադեպ չի եղել։ Ինչ վերաբերում է սահմանը հատելու մտավախությանը, գյուղացին ասաց, որ ամբողջ տարածքը փշալարերով և ազդանշաններով փակ է։

«Նախկինում մեր գյուղն ամբողջությամբ փշալարերով սահմանազատված էր։ Թե՛ գյուղացիները, թե՛ մեր հյուրերը, երբ գալիս էին, պարտադիր անձնագիր պետք է ներկայացնեին, որ ելումուտը գրանցվեր։ Մոտ 20 տարի առաջ այդ փշալարերը հանեցին, մարդիկ ազատ գալիս-գնում են։ Ինչ վերաբերում է սահմանին, այդ այգիները, որտեղից հնդիկներին տարել են, մոտ 1 կիլոմետր հեռու են սահմանից, ընդ որում՝ զինվորականները սահմանը հսկում են, թե աշտարակներից, թե ներքևում՝ անցակետում։ Այդ սահամնից ներս էլ մարդիկ հողեր ունեն, հատուկ անցագրերով են անցնում, բայց հնդիկներն այդ տարածք չէին մտել, այլ գյուղի մեջ են եղել»,- պատմեց բնակիչը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչություն, որտեղից հայտնեցին, որ սահմանապահներից է եղել ահազանգը, թե սահմանը խախտելու դեպք է գրանցվել.

«Ահազանգ է ստացվել, որից հետո 5 անձ բերվել է Ոստիկանության բաժին, ստուգվել և պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել, նրանք ազատ են արձակվել։ 5-ն էլ Հնդկաստանի քաղաքացի են եղել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը