Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:05 30-06-2024

Սամվել Սիրամարգյանը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է, ևս 4-ը՝ փոխչեմպիոն

Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի հավաքականի կազմում եզրափակիչում վերջինը հանդես եկավ Սամվել Սիրամարգյանը, որը դժվարին մենամարտում արժանի հաղթանակ տարավ ռուսաստանցի Արսենիյ Ստոլնիկովի նկատմամբ։

Եզրափակիչի առաջին ռաունդում մրցավարները հաղթանակը շնորհեցին ռուս բռնցքամարտիկին, իսկ հետո արդեն Սամվելը բեկեց մենամարտի ընթացքն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Մեր հավաքականի կազմում եզրափակիչում հանդես եկավ ևս 4 բռնցքամարտիկ։

50կգ քաշային կարգի բռնցքամարտիկ Առնո Դարչինյանը մրցեց ռուսաստանցի Իսլամ Մագոմեդովի հետ և արծաթ նվաճեց, իսկ 54 կգ քաշային Տիգրան Հովսեփյանն էլ զիջեց բուլղարացի Յանկո Իլիևին ու կրկին արծաթ նվաճեց:

60կգ քաշային կարգում Մարտին Սահակյանը ոսկե մեդալը վիճարկեց ռուսաստանցի Մասիմ Սոբոլևի հետ։ Երկու ռաունդներից հետո մրցավարները հավասար էին գնահատել մրցակիցներին։ Երրորդ ռաունդում Սոբոլևը կորզեց հաղթանակը։

66կգ քաշային կարգում Արտյոմ Ստեփանյանի միավորներն էլ չբավականացրին, որպեսզի հաղթի իռլանդացի Ջոն Մեհերին։

Այսպիսով Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր