Ներքին 2 տարի առաջ - 19:51 30-06-2024

Վեհափառը հորդորել է երիտասարդներին ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և գիտելիքով օգտակար լինել

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին՝ գլխավորությամբ ՀԲԸՄ սփյուռքի երիտասարդական ծրագրերի տնօրեն տիկին Գայանե Մանուկյանի։

Հանդիպմանը տիկին Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագիրը, որի շրջանակներում աշխարհասփյուռ հայ երիտասարդները հնարավորություն են ստանում մասնագիտական և գործնական փորձառություն ձեռք բերել հայրենիքում, ինչպես նաև ծանոթանալ հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։

Ապա ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած հայորդիները հնարավորություն են ստանում համախմբվելու Հայրենիքում, հարստացնելու իրենց մասնագիտական փորձառությունը և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։

Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ հակառակ երկրում առկա մարտահրավերների, հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան երիտասարդների համար` առավել զորացած վերադառնալու իրենց համայնքներ և շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ, իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտակարություն բերել ինչպես տեղի հայ համայնքներին, այնպես էլ՝ հայրենիքի բարօրությանը։

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում Եկեղեցու կրթական ծրագրերին, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»