Ներքին 2 տարի առաջ - 21:12 29-06-2024

Որտեղ է գտնվում «խաղաղության» ցանկապատը. ԱԱԾ-ի պարզաբանումը

Oragir.News-ն՝ ավելի վաղ անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ոսկեպարի հայ-ադրբեջանական սահմանգծի հատվածում սահմազատման արդյունքում տեղադրված փշալարերով ցանկապատին, որը ինչպես պարզվեց անտեսանելի է Ոսկեպարի բնակիչների համար։

Պատեհ-անպատեհ առիթներով, սահմանազատմամբ և նոր «անվտանգային տեխնոլոգիաներով»՝ ծառերով և փշալերով հպարտացող վարչապետի աշխատակազմից մեզ պարզաբանում չտվեցին հարցի վերաբերյալ՝ առաջարկելով ճշտումներ անել ԱԱԾ-ից, որի մամուլի ծառայության աշխատակիցը հորդորել էր մեզ գրավոր հարցում ուղարկել։

Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել՝ փորձելով պարզել՝ Ոսկեպարում հայ-ադրբեջանական սահմանագծի ո՞ր հատվածում են տեղադրվել փշալարերը և քանի՞ կմ երկարությամբ։

ԱԱԾ-ն մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ Հայաստան-Ադրնեջան պետական սահմանի սահմանազատված տեղամասերի փշալարային արգելափակոցի առանձին հատվածների և դրանց երկարության վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքների շարքին, և այդ տվյալները տրամադրել չեն կարող.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրած Ձեր 20.06.2024թ. հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատված տեղամասերի փշալարային արգելափակոցի վերաբերյալ թույլատրելի սահմաններում արդեն իսկ հրապարակումներ ներկայացվել են:

Միաժամանակ, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատված տեղամասերի փշալարային արգելափակոցի առանձին հատվածների և դրանց երկարության վերաբերյալ տեղեկությունների մասով հայտնում ենք, որ դրանք «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով տրամադրվել չեն կարող»,- ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ։

Ստացվում է՝ ՀՀ ԱԱԾ-ն այնքան լիարժեք է պահպանում ՀՀ պետական գաղտնիքը, որ Ոսկեպարում տեղադրված անվտանգային փշալարերն անտեսանելի են և գաղտնի նույնիսկ Ոսկեպարի բնակիչների համար։
Այսինքն միայն արտոնյալներին ու ընտրայներին է տրված տեսնել անտեսանելի ցանկապատը։ Այս դեպքում ընտրյալն՝ ինքն իրեն Պապ թագավորի ու Հիսուս Քրիստոսի հետ ասոցիացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Փաստացի ինչպես «Խաղաղության խաչմերուկը», այնպես էլ « խաղաղության» ցանկապատը տեսանելի է միայն Պապ թագավոր - Նիկոլ Փաշինյանի համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը