Ներքին 2 տարի առաջ - 23:27 26-06-2024

Երեք տարի կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել․ «Փաստինֆո»

Շուրջ երեք տարի կալանքի տակ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին լուծում դեռևս չի տրվել։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Դավիթ Տոնոյանը 2024թ ապրիլի 19-ին գրություն էր ուղարկել ՄԻՊ աշխատակազմին՝ պահանջելով հանդիպում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ։ Տոնոյանը ՄԻՊ-ի ուշադրությունն էր ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ ինքն արդեն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, իր դիտարկմամբ՝ անհիմն և անօրինական։ Ապրիլի 23-ին ՄԻՊ-ն այցելել է ՔԿՀ՝ հանդիպելու Տոնոյանին։

Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանը հայտնել էր, որ բավականին երկար զրուցել է Տոնոյանի հետ, սակայն մանրամասներ հայտնելուց զերծ էր մնացել՝ նկատի ունենալով, որ զրույցը խորհրդապահական նշանակություն ունի։ Նա հայտնել էր միայն, որ Տոնոյանի նշած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը։ ՄԻՊ-ը, ինչպես ասել էր Մանասյանը, ստացված տեղեկությունները ամբողջականացնելուց և ամփոփելուց հետո իր մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ կհասցեագրի և կփորձի դրանց ուղղությամբ լուծումներ գտնել։

«Փաստինֆո»-ն ամիսներ անց կապ է հաստատել ՄԻՊ աշխատակազմի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արձանագրումներ են կատարվել։ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ Դավիթ Տոնոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպման արդյունքներով, վերջինիս կողմից իր խնդիրները բարձրացնելուց անմիջապես հետո, Պաշտպանի աշխատակազմում իրականցվել է ուսումնասիրություն, որի շրջանակներում պարզվել է, որ նշված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և դրանց լուծումն, այդ թվում` օրենսդրական կարգավորման տիրույթում է։

«Այդ առումով Պաշտպանն արդեն իսկ վարել է համապատասխան հաղորդակցություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր լուծումների առնչությամբ Պաշտպանը կխոսի հրապարակային»,- նշել է Ասլանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում