Ներքին 2 տարի առաջ - 22:14 26-06-2024

Ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել ու վնաuազերծել են մարտական ատրճանակով զինվшծ երիտասարդին. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 26-ին, ապօրինի զենքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 14 հասցեի մոտ մի քաղաքացի զինված է մարտական ատրճանակով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան վնասազերծելու նպատակով ստեղծվում են օպերատիվ խմբեր՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ։

Արդեն Աթոյան անցուղի 14 հասցեի մոտակայքում կասկածյալը նկատում է ոստիկանական համազգեստով անձանց և դիմում է փախուստի:

Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հետապնդում են նրան և Աթոյան անցուղի 12/3 հասցեում գտնվող ավտոտնակների մոտակայքում փախուստի դիմողն իր մոտից գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակի պահեստատուփ՝ լիցքավորված փամփուշտներով, իսկ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 10 հասցեում՝ ճանապարհի եզրային հատվածում գտնվող բետոնե պարիսպների տակ, իր գոտկատեղից հանելով, գետնին է նետում «Մակարով» տեսակի ատրճանակ, ապա շարունակում է դիմել փախուստի:

Արդեն Աթոյան անցուղի 10 շենքի մոտակայքում ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներին հաջողվում է կանխել վերջինիս փախուստը, որից հետո նշված անձը՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզվել են, որ տվյալ անձը Երևանի բնակիչ 26-ամյա Մելս Է․-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը, որի շրջանակներում կատարված քննչական գործողության արդյունքում Երևան քաղաքի Աթոյան անցուղի 12/3 շենքի բակից՝ ավտոտնակների մոտակայքից հայտնաբերվել և վերցվել է «Մակարով» տեսակի ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի թվով 7 փամփուշտներով՝ նախատեսված «Մակարով» ատրճանակից կրակելու համար, իսկ Աթոյան անցուղի 10 հասցեի ճանապարհի եզրային հատվածի պարիսպների հետնամասից հայտնաբերվել և վերցվել է մեկ հատ առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ:

Մելս Է․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Էրեբունի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում