Ներքին 2 տարի առաջ - 21:41 25-06-2024

Արամ Ա Վեհափառ հայրապետը հանդիպել է Լիբանանի Հոգևոր պետերին

Արամ Ա Վեհափառ հայրապետը հանդիպել է Լիբանանի Հոգևոր պետերին․

«ՓՈԹՈՐԻԿԻ ՄԷՋ ՄՆԱՑԱԾ ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՆԱՒԸ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՐԻՔԸ ՈՒՆԻ ՆԱՒԱՊԵՏԻ․ այսպէս արտայայտուեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այսօր՝ 25 Յունիս 2024-ին, մարոնիթ եկեղեցւոյ կեդրոնատեղի Պքէրքէի մէջ կայացած Լիբանանի քրիստոնեայ ու իսլամ հոգեւոր պետերու հաւաքին։

Մարոնիթ եկեղեցւոյ պետ Ռայի պատրիարքին հրաւէրով տեղի ունեցած յիշեալ հաւաքի ընթացքին յաջորդաբար խօսք առին Ռայի պատրիարք, քարտինալ Փարոլին, Արամ Ա. Կաթողիկոս եւ Աուտէ արքեպիսկոպոս. իսկ իսլամներուն կողմէ՝ հանրապետութեան միւֆթի շէյխ Տըրիան, շէյխ Ապի Մունա եւ շէյխ Ալի Քատուր։ Բոլորը շեշտեցին նախագահական շուտափոյթ ընտրութեան կարեւորութիւնը։

Վեհափառ Հայրապետը առիթը ունեցաւ քարտինալ Փարոլինի հետ երկար զրոյց ունենալու եւ Լիբանանի նախագահական ընտրութեան գծով իր տեսակէտը պարզելու. Հայրապետը նաեւ անդրադարձաւ Հայաստան-Ազրպէյճան յարաբերութեան եւ Արցախի ժողովուրդին միջազգային երաշխաւորութեամբ վերադարձի ու հայ ռազմագերիներու հարցին։

Յայտնենք, որ այս հարցերուն շուրջ Նորին Ս. Օծութիւնը անդրադարձած էր Վատիկանի մէջ եւս իր ունեցած հանդիպումներու ընթացքին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը