Ներքին 2 տարի առաջ - 17:51 25-06-2024

Նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է.

«Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում շնորհիվ նաև Ձեր անձնական ներդրման հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել: Դուք մեր երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող գործ արեցիք: Նկատի ունեմ Իրաքի և Հայաստանի նախագահների փոխադարձ այցելությունները, որոնք մեր երկրների հարաբերություններում զարգացման նոր էջ բացեցին և Ձեր անձնական ներդրումն այստեղ շատ մեծ է»:
Իր խոսքում Հանրապետության նախագահը նաև շատ բարձր է գնահատել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նախագահների պաշտոնական այցերի նախապատրաստման և իրականացման, այնպես էլ Իրաք-Հայաստան բազմաշերտ գործընկերության զարգացմանը նոր թափ հաղորդելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարձր գնահատականի համար՝ Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին ասել է.

«Ես Հայաստանում երբեք օտարություն չեմ զգացել և պատիվ ունեմ Ձեզ հայտնել իմ խորին շնորհակալությունը հատկապես Ձեր ցուցաբերած մեծ աջակցության համար, որը զգացել ենք մեր գործունեության ողջ ընթացքում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության խթանման վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության առկա ներուժը լիարժեքորեն կյանքի կոչելուն ուղղված քայլերի խթանումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությանը, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հարակից երկրների շարունակական զարգացման համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում