Ներքին 2 տարի առաջ - 16:21 25-06-2024

Տան ավագ որդին էր, սպասում են հոր վերադարձին, որ հուղարկավորեն․ նոր մանրամասներ՝ հանկարծամահ եղած զինվորի մասին

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Սյունիքի զորամասերից մեկում երեկ զինծառայող է հանկարծամահ եղել։

Մահացած զինծառայողը Դավիթ Ներսիսյանն է, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքից։



«Շատ լավ ընտանիքի զավակ էր, ինքն էլ համեստ, հավասարակշռված երիտասարդ էր, տան ավագ որդին էր, իրենից փոքր եղբայր ունի։ 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։

Նա պատմեց, որ Դավիթի հայրն արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ, սպասում են գա, որ տղային հուղարկավորեն։

«Ասում են՝ տրոմբ է ունեցել, դա էլ եղել է մահվան պատճառը, բայց ես այդ մասով հստակ տեղեկություն չունեմ»,- նշեց Հոդաբաշյանը։




Oragir.News-ը կապ հաստատեց նաև Կարմիրգյուղ գյուղի համար 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանի հետ, ում հետ զրույցում պարզ դարձավ, որ զինծառայողը դեռ չէր ավարտել դպրոցը, պետք է զորացրվեր և վերադառնար հարազատ դպրոց, փոխադրվեր 12-րդ դասարան։

«Մեր աշակերտն էր։ Շատ լավ ընտանիք էին, երկու եղբայր ուներ, մեկը հիմա մեր 8-րդ դասարանում է սովորում։ Տան ավագ տղա երեխան էր։ Ինքը շատ կազմակերպված, տղամարդ տղա էր։ Նա հիմա պետք է դպրոցում լիներ, գնաց Ռուսաստան, հետ եկավ։ Նա սովորում էր, բայց, որ ընկերները պիտի շուտ գնային, ինքն էլ կամավոր գնաց։ Ոչ ոքի չեր ասել գնալուց։ Կամավոր գրվեց, գնաց»։



Տնօրենի խոսքով՝ Դավիթը դպրոցի փաստաթղթերով տարկետում ուներ։

Տիկին Շահբազյանը նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ շարքի մեջ ընկել և հանկարծամահ է եղել։ Սակայն դպրոցում սովորելու տարիներին նա առողջական խնդրի մասին չի բարձրաձայնել։

«Երբեք, ոչ մի անգամ չի խոսել առողջական վիճակի մասին։ Նա նույնիսկ չէր բացակայում դասերից։ Այնքան էր սիրում դպրոցը, ընկերներին, ուսուցիչներին։ Երբ զինծառայությունից եկավ արձակուրդ, բոլորիս գրկեց, նկարվեցինք»։

Դպրոցում այսօր են իմացել ողբերգական դեպքի մասին։ Քննության ժամանակ տնօրենին դուրս են հրավիրել և ցավալի լուրը հայտնել․

«Մենք այսօր առավոտյան ավարտական միջոցառում ունեինք։ Եկան, ինձ դուրս հանեցին քննությունից։ Ես չէի համաձայնվում, բայց ասացին, որ հրատապ է, սենց-սենց բան է եղել։ Հիմա մենք չենք կարող գնալ և միջոցառում անցկացնել»,- ասաց տնօրենը։

Նշենք, որ Դավիթ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հուղարկավորությունը՝ հուլիսի 27-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, երեկ՝ հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»