Ավելին 2 տարի առաջ - 12:40 25-06-2024

5 տարի առաջ փախած էշը հայտնաբերվել է ազնվական եղնիկների խմբում՝ որպես առաջնորդ

ԱՄՆ-ում 5 տարի առաջ փախած ավանակ է հայտնաբերվել վապիտիների՝ ազնվական եղնիկների խմբում, որտեղ դարձել է խմբի առաջնորդը։ Այս մասին գրում է Inside Edition-ը։

Տեղի բնակիչ Թերի Դրյուրիի խոսքով՝ իր Դիզել անունով էշը հինգ տարի առաջ փախել է Կալիֆորնիայում՝ արշավի ժամանակ։ Կենդանուն գտնելու փորձերն անհաջող են եղել։

Ընտանի կենդանուն գտել է որսորդ Մաքս Ֆինելը։ Նա վապիտիների խմբի մեջ ավանակ է տեսել։ Դատելով ավանակի պահվածքից, նա եղել է նրանց առաջնորդը։ Մաքսն այդ մասին խոսել է սոցցանցերի իր էջերում, ինչից հետո էլ ավանակի տերն իմացել է այդ ուրախալի լուրը։

«Իհարկե, մենք կցանկանայինք, որ նա տանը լինի, բայց այս պահին նա վաստակել է իր ազատությունը», - ավելացրել է Դրյուրին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է