Արտաքին 2 տարի առաջ - 23:23 24-06-2024

Հունգարիան կարգելափակի 6.5 միլիարդ եվրոյի տրամադրումն Ուկրաինային

Հունգարիան կարգելափակի Եվրոպայի խաղաղության հիմնադրամից 6,5 միլիարդ եվրոյի հատկացումը Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում չի ավարտվել խտրականությունը հունգարական բիզնես ընկերությունների նկատմամբ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Այդ մասին Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Այսօր ես հասկանալ տվեցի, որ քանի դեռ ուկրաինական իշխանությունները չեն դադարեցրել հունգարական ընկերությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը, խոսք չի կարող լինել 6.5 միլիարդ եվրո հատկացնելու մասին»,- ասել է Սիյարտոն հունգարացի լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով, Ուկրաինայում շարունակվում են Gedeon Richter հունգարական խոշորագույն դեղագործական ընկերության դեմ քրեական հետապնդման փորձերը միայն այն պատճառով, որ այդ ընկերությունը շարունակում է գործել Ռուսաստանում։
Նախարարի խոսքով, ուկրաինացիները ցանկանում են Gedeon Richter-ին զրկել արտոնագրերից և արգելափակել մուտքն ուկրաինական շուկա։

Նախկինում ուկրաինական իշխանությունները «պատերազմի հովանավորների» ցանկում ընդգրկել հունգարական խոշորագույն OTP բանկը, որը նույնպես գործում է Ռուսաստանում։

«Ուստի ակնհայտ է, որ նրանց {հունգարական ընկերությունների} դեմ այդ միջոցների կիրառումը սոսկ քաղաքական գործողություն է, և դա անընդունելի է»,- ասել է Պետեր Սիյարտոն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը