Ներքին 2 տարի առաջ - 16:18 23-06-2024

Փաշինյանի թիմը օրինաչափ դարձրեց Ալիևի վարքը․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը։

Այս քաղաքականությունը որևէ կետի վրա կանգ չի առնելու։ Սրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Փաշինյանի թիմը գնաց Արցախում պատերազմով ձևավորված իրողությունների ամրագրման ճանապարհով՝ դրանով իսկ օրինաչափ դարձնելով Ալիևի վարքը։

Կարծում եմ՝ կոնֆրոնտացիայի չգնացող ԱԳՆ-ն ու այլ կառույցները պետք է այս տեղեկատվական գրոհի ու դրա հիմքում ընկած քաղաքականության մասին հստակ ուղերձներ հղեն տարբեր մայրաքաղաքներին, չնայած որ ընդունել են Ալիևի հետ ուղիղ երկխոսելու վտանգավոր պայմանը ևս․․․

Եթե ուշադրություն դարձնեք, Ադրբեջանը ակտիվ տեղեկատվական գրոհներ սկսում է հենց ոչ աշխատանքային օրերին, դա հստակ ձեռագիր է։

Նրանց հաշվարկով այդ ընթացքում դեսպանատները փակ են, դիվանագետներն՝ անհասանելի, աղմուկ բարձրացնելու գործընթացն էլ դանդաղում է։

Ես այս թեմաներով մի քանի գրառումներ եմ արել X էջում։ Եթե ունեք թվիթերյան օգտահաշիվ, շնորհակալ կլինեմ, որ տարածեք՝ մեծացնելով հասանելիությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում